Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Երկրում իսկապես շատ լարված մթնոլորտ է, որին կայծն է պակասում

Երկրում իսկապես շատ լարված մթնոլորտ է, որին կայծն է պակասում
25.04.2024 | 08:11

Սրանք լրիվ խաղամոլ են, դրա ամենավատ առումով։ Այն, որ «բևեռը» հենց այնպես չի ակտիվանում, ինձ վաղուց էր պարզ։ Իսկ 2023-ի սեպտեմբերին դա ակնհայտ դարձավ շատերին։ Այն օրերին անգամ իրենց հավաքի դադարներն էին սինխրոն անում, ինչ Հանրապետության հրապարակում հավաքվողները։ Դա գործնականում պիտի շփոթ առաջացներ, ապակողմնորոշեր, չգիտեմ՝ ինչ աներ։ Մասամբ տեխնոլոգիան աշխատեց։

Այսօր, երբ տարածվեց «նիկոլ դավաճան» վանկարկման տեսանյութը, պարզ երևաց, որ «բևեռ»-ականներն են։

Չեմ բացառում հաշվարկված գործողության տարբերակը, չեմ բացառում։ Մանավանդ, փաշաևի թրքամենթերի համար ընդհանրապես խնդիր չէր «տարածքն ազատելը», որպեսզի նեռուհին գա-գնա, առանց վանկարկումների։

ՈՒշագրավ պահ եղավ, որ երբ վանկարկումներն սկսվեցին, աննա հակոբյանի դեմքին քմծիծաղ էր, բայց երբ կողքից այլ կանայք սկսեցին դեմքին նետել այլ կոշտ արտահայտություններ, այլայլվեց մի պահ։ Դա, երևի սցենարից դուրս էր։

Հետո, նիկոլի թրքամենթերը Թումանյանի վրա հարձակվում են «բևեռի» ցուցարարների վրա։ Պարզ է՝ բռնություններ, քաշքշուկ, թրքամենթական հանրածանոթ պահվածք։

Լրահոսը հենց մենակ դրանով է հեղեղված։

Եթե դա բեմադրություն էր, ապա պետք է որոշակի նպատակ ունենար։ Նման նպատակ կարող է լինել Տավուշի մարզում այս օրերին ծավալվող դիմադրությունից շեղելը, գումարած՝ առաջվա նման ապակողմնորոշելը։

Բայց, դա խաղամոլական հաշվարկ է, ինչպես պոկերում են ասում՝ «օլ ին»՝ այսինքն՝ եղած-չեղածը խաղասեղանին դնել։

Բանն այն է, որ երկրում իսկապես շատ լարված մթնոլորտ է, որին կայծն է պակասում։ ՈՒստի, եթե դա բեմադրություն է, բեմադրիչն էլի կրակի հետ է խաղում (ինչպես միշտ), բայց այս անգամ դա անում է բենզինի բացբերան տակառի վրա կանգնած։

Այնպես որ, դա կարող է և լրիվ հակառակ էֆեկտ ունենալ։

Որքան շարունակեն հապաղել քաղաքական ուժերը, այնքն ավելի արագ ու շատ կմնան «խաղից դուրս» վիճակում, կարծում եմ։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ

«Իրատես» թերթի արխիվից

Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը